Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Ռեալ Սոսյեդադին»:
Հանդիպումն ավարտվեց «Արքայկան ակումբի» հաղթանակով 4:1 հաշվով:
Մեկնարկային րոպեին հյուրերը հաշվի մեջ առաջ ընկան՝ աչքի ընկավ Էլուստոնդոն, պատասխան գոլը 2րոպե անց հեղինակեց Խամես Ռոդրիգեսը:
37-րդ րոպեին Սերխիո Ռամոսը հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին: Այնուհետև դուբի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոիստը աչքի ընկավ 52, 76-րդ րոպեներին:
Մադրիդյան թիմը շարունակում է գլխավոել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: