Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»:

Հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով:

Մեկնարկից 5 րոպե անց Սերխիո Ռամոսը բացեց հաշիվը, 11-րդ րոպեին Գարեթ Բեյլը կրկնապատկեց հյուրերի գոլային առավելությունը:

Սակայն մադրիդցիներին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Դաշտի տերերը ոչ միայն հավասարեցրին հաշիվը այլև հաղթանակ տոնեցին:

«Ռեալ Սոսյեդադի» կազմում դուբլ ձևակերպեց Զուրուտուզան (41, 65), մեկական անգամ էլ աչքի ընկան Մարտինեսը (35) և Կարլոս Վելան (75)