Արդարադատության նախարարության անձական տվյալների պաշտպանության գործակալությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է հեռացնել կայքից 4 հազար ընտրողի անձնական տվյալները: Մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել ենք 4 հազար ընտրողների անձնագրային տվյալների հասանելիությունը սահմանափակել երրորդ անձանց համար»,- նշեց Դոյդոյանը:
Նա նշեց, որ ըստ ընտրական օրենսգրքի` թույլատրվում է հրապարակել միայն անուն-ազգանունը և հասցեն, իսկ անձնագրային տվյալների հրապարակումն անօրինական է: