Այսօր՝ մայիսի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

 

Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին, որ կանչով մեկնել է Գուգարք գյուղի 6-րդ փողոցի 42 տուն, որտեղ տան մուտքի աստիճաններին հայտնաբերել են տղամարդու դի:

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի վրա կան կրակոցի հետքեր:

 

Մինչ դատաբժիշկն ու փորձագետները կաշխատեին դեպքի վայրում, Լոռու մարզի ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ սպանությունը կատարել է նույն հասցեի բնակիչ, 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը, ով ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Գուգարքի բաժին:

 

Արդեն բաժնում բացատրական աշխատանքների արդյունքում Լ. Կիրակոսյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը:

 

Վերջինս քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Մի քանի հարևաններ, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, ասել են. «Մի օր սա տեղի էր ունենալու, ամուսինը հաճախակի էր ծեծի ենթարկում կնոջը, գրեթե ամեն օր տանից լսում էինք ամուսնու հայհոյախառն արտահայտությունները կնոջ հասցեին: Կինը քար պետք է լիներ, որ դիմանար տարիներ առաջ սպանված Ճաճոյի Էդոյի որդուն»:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» տղան էր:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում: