ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ մայիսի 24-ին հետաքննական մարմնում հարուցված քրեական գործը։
Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։
ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-ի մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, նշված անձինք նախապատրաստել են Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի և Վստրեչի ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի սպանությունը։