Համաշխարհային արվեստի առաջատար առցանց լրատու Blouin Artinfo հանդեսը Վենետիկի այս տարվա Բիենալեում Հայաստանի տաղավարը ներառել է 10 դիտարժանների ցանկում ( «10 տաղավարներ, որոնք անպայման պետք է տեսնել»)։ Ոչ այբբենական կարգով թվարկված տասի մեջ Հայաստանի տաղավարի անունն առաջինն է։ 

Վենետիկի բիենալե 2017-ին (մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը) մասնակցում են 51 երկրների 120 արվեստագետներ։

Այս տարվա բիենալեի «Կեցցե կենդանի արվեստը» կարգախոսի ներքո Հայաստանի տաղավարը մեկտեղել է Ռաֆայել Մեգալի (Մելիքյան. համադրող՝ Դեմետրիո Պապարոնի), Ժան Պողոսյանի (համադրող՝ Բրունո Կորա) և Միրո Պերսոլյայի (համարդող՝ Ջիորջիո Գրասսո) գործերը: