Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողով է ներկայացվել երկու օրինագիծ, որոնք առաջարկում են Պետերբուրգի հիշատակի օրերի ցանկում ներառել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակի օրերը: «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում փոփոխություն մտցնելու առաջարկը ներկայացրել է պատգամավոր Վիտալի Միլոնովը:

 

«Քաղաքի խորհրդարանի օրակարգում փաստաթղթերի ընդգրկման հարցը կքննարկվի կքննարկվի ուրբաթ'ապրիլ 18-ին' խորհրդարանի օրենսդրության հարցերով զբաղվող հանձնաժողովի մոտակա նիստի ժամանակ», - ասել է գործակալության զրուցակիցը:

 

Ներկայացված օրինագիծերի հաստատման դեպքում 2015 թվականից սկսած հունվարի 27-ը' Հոլոքոստի հիշատակի օրը, և ապրիլի 24-ը' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, պաշտոնապես ոգեկոչման օր կհռչակվեն Սանկտ Պետերբուրգում: