Մարդու իրավունքների եվրոպական դաըտարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումների ժամանակ հայկական պատվիրակության անդամներից միջազգային մակարդակի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնը նշել է, որ 1915 թվականին Օսմանյան կառավարության նպատակը, ինչպես Բեռլինին ներկայացրել էր այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆ Մետտերնիխը, «հայկական հարցի վերացումն էր՝ հ այ ժողովրդի ոչնչացման միջոցով»:

 

«Հայերի, իսկ այնուհետև Գերմանիայում հրեաների հետ կատարվածն էր, որ հիմք տվեց Ռաֆաել Լեմկինին ստեղծել «ցեղասպանություն» բառեզրը' բնորոշելու համար մարդկության դեմ հանցագործություններից ամենածանրը: Հանցագործություն, որի դեմ այսօր բոլոր պետությունները պարտավորվել են պայքարել միջազգային իրավունքի ուժով: Պարտավորություն, որն, ըստ միջազգային Կոնվենցիայի 20-րդ հոդվածի, ներառում է խտրականություն, թշնամանք կամ բռնություն հրահրող ռասայական ատելություն քարոզելու արգելքը: Տվյալ դեպքում այն է, թե արդյոք շվեյցարական օրենքը, որով դատապարտվել էր Փերինչեքը (Քրեական օրենսգրքի 261բիս հոդվածը), համատեղելի է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվող խոսքի ազատության հետ: Խնդիրն այն է, թե արդյոք դրա կիրառումը պետությունների հայեցողության սահմաններում է, երբ որոշվում է ռասիստական մտադրությամբ արվող հայտարարությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցներ կիրառելու հարցը»,- ասել է Ռոբերտսոնը:

 

Իրավապաշտպանը շեշտել է, որ 10-րդ հոդվածը Կոնվենցիայի ուրույն ձևն է ասելու «ես Շառլի եմ» (Je Suis Charlie)՝ տեղեկություններ, քննադատություն և երգիծանք փոխանակելու թույլտվության վոլտերյան, բայց ոչ վիրավորական իմաստով:

 

«Այս հոդվածը հօգուտ խոսքի ազատության սահմանում է կանխավարկած մի Կոնվեցիայում, որը պաշտպանում է առանց խոշտանգումների և խտրականության ապրելու, «ես հրեա եմ», «ես մահմեդական եմ», կամ «ես հայ եմ» ասելու այլոց իրավունքներն ու արժանապատվությունը, չվախենալով, որ կքննադատվի կամ կստորացվի: Այդ պատճառով է, որ 10-րդ հոդվածն ունի դրույթ, որը թույլ է տալիս օրենքով սահմանափակել խոսքը այն դեպքերում, երբ այն կարող է, կամ մտադիր է պատճառել որոշակի վնաս. հրահրել բռնություն, ռասայական ատելություն կամ հանրային անկարգություններ»,- ասել է Ռոբերտսոնը' հավելելով, որ իրավաբանության դոկտոր և իր ետևում քաղաքական կուսակցություն ունեցող խորամանկ ու կատաղի ռասիստի շուրթերից հնչող ցեղասպանության ժխտումը կարող է ունենալ կրկնակի ազդեցություն. ստիպել ցեղասպանությունը վերապրածներին, նրանց երեխաներին ու թոռներին զգալ այն անարժեքությունը, արհամարանքն ու ստորացումը, որ եղել է սկզբնական եղեռնագործների մտքին, ինչպես նաև առաջացնել ոճրագործների նկատմամբ հիացմունք ու նրանց հետ մրցելու վտանգավոր ցանկություն:

 

«Այս գործում շվեյցարական դատարանները վճռեցին, որ Փերինչեքի մտա դրությունները ռասիստական էին, որ նրա թուրքերեն արտասանված խոսքերը նպատակ ունեին ոգևորելու Թուրքիայում իր աջակիցներին, և ուղղված էին ընդդեմ հայերի, որպես ագրեսորների, ի պաշտպանություն իր հերոս Թալեաթ փաշայի' օսմանյան Հիտլերի: Մենք ընդունում ենք, որ որոշ ողջամիտ մարդիկ կմտածեն, որ այս գործում շվեյցարական դատարանները չեն պահպանել ճիշտ հավասարակշռություն (ինչպես ներքոհիշյալ 7 դատավորներից 5-ը) և որ Փերինչեկի նման անձնավորության տարօրինակություններն ավելի շուտ ծիծաղելի են, քան վտանգավոր: Դա, իհարկե, չի նշանակում, որ օրենքն ինքնին հակասում է Կոնվենցիային, ինչպես նաև չի նշանակում, որ դրա կիրառումն այս գործում պետք է հանգեցնի նրա օգտին կայացվող որոշման: Նման հետևություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե շվեյցարական դատարանների որոշումները լինեին պետություններին թույլատրելի հայեցողության սահմաններից դուրս, կապված այն օրենքների հետ որոնք հետապնդում են ռասայական խտրականության և բռնության դեմ պայքարի իրավաչափ նպատակ»,- ասել է Ռոբերտսոնը' հավելելով, որ հայեցողության սահմանը պետք է որոշվի կանխված նրանից, թե արդյոք Փերինչեկի արտահայտությունը հանրային կարևորությու ն ներկայացնում է, թե ոչ:

 

«Փերինչեքի սադրիչ առարկությունները որևէ կարևորություն չէին ներկայացնում: Դրանք չունեին կշիռ, հնչելով մի մարդու կողմից, որը հայտարարում էր, որ որևէ ապացույց երբևէ չի փոխի իր կարծիքը, և հիմնված չէր որևէ փաստարկի վրա. դա գաղափարական տեսանկյունից անբովանդակ ինքնագովազդ էր, և նա չի կարող հավակնել ավելի մեծ արտոնության, քան որևէ պոռնոգրաֆիայով զբաղվող անձ կամ խաբեբա:

 

Դատարանի կողմից միամտություն էր պնդել, թե նրա հայտարարությունները քաղաքական, պատմական կամ նույնիսկ իրավական արժեք ունեին, որովհետև արվել էին կոնֆերանսի ժամանակ կամ թեժ բա նավեճի մաս էին, ինչը ոչ մի նշանակություն չունի, որովհետև, ըստ էության բոլոր երեք դեպքերում էլ որևէ բանավեճ չկար և հայտարարություններն արվել էին Թուրքիայի ներքին լսարանի համար: Նրան «քաղաքական գործիչ» անվանելը անտեղի լրջություն է հաղորդում նրա խոսքերին. նա անուղղելի ցեղասպանություն ժխտող է և հանցագործ: Փաստը հաստատող հիմնական մարմինները' շվեյցարական դատարանները, եզրակացրին, որ նրա հայտարարություններն արվել էին ռասիստական նպատակով: Ուստի նրա՝ ռասիստական շարժառիթով արված հայտարարությունների հասարակական վտանգը գնահատ ելիս, շվեյցարական դատարաններն իրավասու էին ունենալ հայեցողության լայն սահման»:

 

ՄԻԵԴ բարձրագույն ամբիոնից խոսելով Հայաստանի ծրագրերի մասին Ռոբերտսոնը շեշտել է, որ Հայաստանի հիմնական նպատակն է հերքել վճռում առկա պնդումները, որոնք կասկածի տակ են դնում, որ 1915 թվականի ջարդերն ու տեղահանությունները ցեղասպանություն են: «Ցեղասպանության վերաբերյալ չի կարող լինել կոնսենսուս, քանի որ աշխարհի 190 երկրներից միայն 20-ն են այն պաշտոնապես ճանաչել: Սա ակնհայտորեն անհաջող փաստարկ է, քանի որ երկրների մեծ մասն երբևէ չի քննարկել այս հարցը: Իսկ այն պետությունները, որոնք ճանաչել են, դա արել են լուրջ պատմական և իրավական քննարկումներից հետո: Այդ երկրների թվում են Եվրոպական գրեթե բոլոր առաջատար պետությունները, ԱՄՆ 50 նահանգներից 43-ը: Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը, ապա Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան ճանաչել են ցեղասպանությունը, հետևաբար Դատարանին թուրքական կառավարությունը ապատեղեկատվություն է տրամադրել Բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ:

 

Ցեղասպանության վերաբերյալ աճող կոնսենսուսի և միջազգային քրեական դատարանի որոշումների պատճառով Միացյալ Թագավորությունը մի քանի տարի առաջ հրաժարվել է «ցեղասպանության անորոշության» վեր աբերյալ դիրքորոշումից, ինչպես դա ապացուցվում է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական փաստաթղթով: Թվում է՝ 117-րդ պարբերությունն ակնարկում է, թե 1915 թվականի դեպքերի վերաբերյալ երբևէ չեն կարող վերջնական եզրակացություն կամ օբյեկտիվ ու բացարձակ ճշմարտություն: Եթե այդ պարբերության իմաստը հենց դա է, ապա սա վնասակար անհեթեթություն է և ծանր վիրավորանք յուրաքանչյուր հայի նկատմամբ, ում հարազատները սովամահ են արվել ու սպանվել իրենց ազգային պատկանելիության և կրոնի համար: Մի դատարան, որ հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հավատի վրա և, հետևաբար, նաև այն հավատի, որ ոճրագործությունների հեղինակները կարող են դատապարտվել մեղքը ողջամիտ կասկածից վեր հիմնավորող ապացույցների հիման վրա, ինչպես կարող է կարծել, թե կոտորածներն ու մահվան քայլերթերն էությամբ վիճելի են և հակասական»: Ռովերտսոնն վիրավորական եւ սխալ քայլ է որակել Հայոց Ցեղասպանության ժխտման եւ Հոլոքոստի ժխտման միջեւ տարբերակումներ մտցնելը:

 

«Հոլոքոստի դեպքում առկա են «գազախցերի գոյության» կոնկրետ ապացույցներ: Բայց այստեղ ևս առկա են մահվան քայլերթերի ու կոտորածների կոնկրետ ապացույցներ, ինչպես մանրամասն կներկայացնի Ամալ Քլունին: Դատարանն այնուհետ պնդում է, որ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը դատապարտել էր նացիստներին և, որ նման որևէ դատարան երիտթուրքերին չի դատապարտել: Իհարկե դատապարտել է' Թուրքիայի ռազմական տրիբունալը 1919 թվականին, կիրառելով միջազգային ռազմական իրավունքը դատապարտել էր Թալեաթ փաշային և նրա բանդային: Բայց այստեղ Դատարանն ակնհայտորեն ասում է, որ չես կարող ոճրագործությունն անվանել «ցեղասպանություն» քանի դեռ դրա վերաբերյալ չկա միջազգային դատարանի վճիռ, մի բան, որը անհեթեթ է:

 

Նույնիսկ Հոլոքոստը չէր կարող որակվել ցեղասպանություն ըստ այս չափանիշի, քանի որ Նյուրնբերգի 1946 թվականի վճիռն այս հանցագործության մասին որևէ նշում չի պարունակում. Այն ստեղծվեց ցեղասպանության վերաբերյալ 1948 թվականի Կոնվենցիայով: Սրանք ակնհայտ սխալներ են, և մենք Մեծ պալատին կոչ ենք անում չկրկնել: Դրանք առաջ են մղում այն գաղափարը, որ Հոլոքոստը միակ «իրական» ցեղասպանությունն է, իսկ մնացած բոլորը հավետ մղված են տեսության ու բանավեճի տիրույթ: Իհարկե, Հոլոքոստը մարդկության դեմ ամենածանր հանցագործության սարսափելի օրինակ է, սակայն սխալ է ներել կամ նվազեցնել ռասայական կամ կրոնական հողի վրա իրականացված այլ զանգվածային կոտորածներ, որովհետև դրանք ավելի քիչ զոհեր կամ սպանության այլ մեթոդներ են ունեցել: Հայերի, հրեաների, բոսնիացիների կամ Ռուանդայի թութսիների համար կարևորն իրենց մահվան եղանակը չէ, կամ այն, թե արդյոք իրագործողները դատապարտվել են միջազգային դատարանների կողմից, թե ոչ, այլ այն, որ նրանց համարել են ապրելու ոչ ա րժանի որովհետև նրանք հրեաներ, հայեր, կամ թութսիներ էին», ասել է Ռոբերտսոնը' եզարափակելով իր ելույթը հետեւյալ կերպ.

 

«Փորձելով արտոնություն տալ Հոլոքոստին որպես միակ ցեղասպանություն, այս վճռի տրամաբանությունը վտանգում է ցեղասպանության կանխարգելման կենսական պատճառը և չպետք է երբևէ շտկվի»:

 

ՄԻԵԴ Մեծ պալատում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով լսումները կայացել են հունվարի 28-ին: Դատարանը գործի առնչությամբ որոշում կկայացնի 6-8 ամսվա ընթացքում: