Մալայզիայի փրկարարները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ ջունգլիներում կորած թոշակառուին, որը ողջ էր մնացել այն բանի շնորհիվ, որ սնվել է գորտերով: Այդ մասին հայտնել է Star տեղական թերթը: 
 
Նշվում է, որ Թան ազգանվամբ 69-ամյա տղամարդը կորել էր Սարավաք նահանգապետության ջունգլիներում:
 
Փրկարարները տարեց մարդուն հայտնաբերել են մայիսի 25-ին, նա շաբաթվա ընթացքում խիստ թուլացել էր: Փրկված թոշակառուի խոսքով՝ այն պահից սկսած, երբ ինքը մի ամբողջ շաբաթ կորել էր, ողջ մնալու համար գորտեր եւ ձարխոտ էր ուտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: