Արցախի 217 հանրակրթական դպրոցներում մայիսի 26-ին հնչել է «Վերջին զանգ»-ը, ինչի կապակցությամբ բոլոր դպրոցներում վաղ առավոտից մեկնարկել են հանդիսավոր միջոցառումներ:

 


ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն ասել է, որ այս ուսումնական տարում ԱՀ դպրոցների շուրջ 3000 շրջանավարտներից հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտում է 1979, իսկ ավագ դպրոցները՝ 1020 շրջանավարտներ:

 


«Վերջին զանգ»-ի կապակցությամբ շնորհավորում եմ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայ շրջանավարտներին: Ցանկանում եմ խաղաղություն, բազում հաջողություններ ուսման և առօրյա կյանքում: Այսօրվա մեր շրջանավարտներն Արցախի ապագան կերտողներն են: Երեխաներն այսօրվանից նոր կյանք են մտնում, որն իր բարդություններն ու խոչընդոտները կունենա, իսկ դրանք հաղթահարելու համար կօգնի դպրոցում ստացած գիտելիքները»,- ասել է Ս. Ասրյանը: