Այսօր Արցախի մի շարք հանրակրթական դպրոցներում վաղ առավոտից մեկնարկել են «Վերջին զանգ»-ի հանդիսավոր արարողությունները: Մեր նկարահանող խմբերը եղել են մայրաքաղաքի մի շարք դպրոցներում: Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում շրջանավարտների, ուսուցիչների, ծնողների և հարազատների հետ միասին «Վերջին զանգ»-ի արարողությանը մասնակցել է նաև նախագահ Բակո Սահակյանը՝ տիկնոջ հետ: Դպրոցի 143 շրջանավարտների շարքում էր նաև նրանց դուստրը: