Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պայմանավորվածությունների իրագործումը՝ առևտրա-տնտեսական ոլորտում սահմանափակումների չեղարկման վերաբերյալ, ինչպես նաև խոշոր համատեղ նախագծերի կյանք կոչման հարցերը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
«Անդրադարձ է կատարվել առևտրա-տնտեսական ոլորտում սահմանափակումների փոխադարձ չեղարկման մասին պայմանավորվածությունների իրագործման ընթացքին և էներգետիկ ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրագործման հարցերին՝ «Ակկույու» ԱԷԿ-ի և «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը»,-ասվում է հաղորդագրությունում։
Նախագահները նաև պայմանավորել են շարունակել կանոնավոր անձնական շփումները։