Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը գրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների նախագահներն Իրան են ժամանել ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին մասնակցության համար։
Էրդողանի և Պուտինի առանձնազրույցի մանրամասները դեռևս չեն ներկայացվում։