ՌՈ նորանշանակ պետը Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակիցն է:
Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին:
Նկատենք, որ գնդապետ Արթուր Բաղդասարյանը մինչ ՌՈ պետ նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ պետական պահպանության վարչության պետի, այսպես ասած` նախագահական անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Արթուր Բաղդասարյանը նկատելի է եղել միշտ: Վերջինս համակարգում էր Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակիցներին:
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ՌՈ է գործուղում իր նվիրյալներից մեկին, ով տարիներ շարունակ եղել է իր կողքին: