ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը նոր ղեկավար ունի։
Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ գրասենյակի ղեկավարի պարտականությունները կստանձնի Մերի Հարությունյանը։
Մերի Հարությունյանը, նշենք, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը։