Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը համերգային շրջագայության հասույթի մի մասը կուղարկի Հայաստան:
System of a Down-ի համերգային շրջագայությունը մեկնարկել է այսօր` Ցյուրիխից։ «Ուրախ եմ հայտարարել, որ ես կմասնակցեմ VIP փաթեթների հանձնման արարողությանը, որոնք այժմ հասանելի են շատ սահմանափակ քանակով։ Այս հատուկ VIP փաթեթով դուք ստանում եք համերգի տոմս, Systerm of a Down խմբի անդամներին հանդիպելու և նրանց հետ շփվելու հնարավորություն: Այդ ամենը կօգնի միջոցներ հավաքագրել, որը կուղարկվի «Օրրան» հիմնադրամին»:
Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։