Կլիմայի փոփոխությունների հարցով Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալն անպատասխանատու քայլ կլինի: Իրանական Presstv-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Նրա խոսքով՝ որոշումը ցույց է տալիս այդ երկրի իշխանությունների անպատասխանատվությունը միջազգային հանրության առջեւ: Կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարը բոլոր երկրների անկեղծ համագործակցությունն է պահանջում, հատկապես՝ զարգացած պետությունների: Իսկ ԱՄՆ-ն, Քասեմիի խոսքով, ջերմոցային գազերի արտանետումների ծավալով աշխարհում երկրորդ երկիրն է: