Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ եթե Մեծ Բրիտանիան որոշում ընդունի Եվրամիությունից դուրս գալու մասին, դա անշրջելի կլինի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե ընտրություն արվի ԵՄ-ից դուրս գալու օգտին… դա անշրջելի կլինի… Մեծ Բրիտանիայի համար շատ լուրջ կլինի միասնական շուկա մուտքը եւ այն ամենին մասնակցությունը կորցնելու ռիսկը, ինչ տեղի Է ունենում եվրոպական տնտեսական գոտում: Բոլորն այդ մասին պետք Է իրազեկ լինեն»,-Օլանդի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության ճակատագրի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին: Այն թվով երրորդ համազգային հանրահարցումը կլինի Միացյալ Թագավորության պատմության մեջ: 1975 թվականին բրիտանացիները պաշտպանել են երկրի անդամակցությունը Եվրոպական տնտեսական հանրակցությանը, իսկ 2011 թվականին մերժել են ազգային ընտրական համակարգում փոփոխություններ կատարելու առաջարկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: