Թուրքիայի Բինգյոլի (Բյուրակն) նահանգապետարանը հայտարարություն է տարածել 30 գյուղում փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հունիսի 5-ից արգելքի հայտարարումը պայմանավորված է Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացվող գործողություններով:
Արգելքը կհանվի այդ մասին նահանգապետարանի կողմից համապատասխան հայտարարության հնչեցումից հետո: