Մարդինի Նուսայբին գավառի երկու թաղամասերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Մարդինի նահանգապետարանի արած հայտարարության մեջ նշվում է, որ արգելքը հայտարարվել է այդ տարածքներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարելու, հետախուզվող անձանց ձերբակալելու անհրաժեշտությամբ: