Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին «Քաբուլի գործընթացը» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է, որ հաշտության վերջին հնարավորությունն է տալիս «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:

 


«Մենք խաղաղության հնարավորություն ենք առաջարկում, բայց այդ առաջարկությունը սահմանափակված է ժամանակի առումով: Դա վերջին հնարավորությունն է, օգտվեք դրանից կամ պատրաստվեք հետեւանքներին»,- Ղանիի խոսքը մեջբերում է AFP գործակալությունը:
Անցյալ տարվա աշնանը Քաթարում անցկացվել են «Թալիբան» շարժման եւ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների բանակցություններ:

 

Դրանց գլխավոր թեման դարձել է խաղաղ կարգավորման գործընթացը, բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ օրակարգի ոչ մի կետի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: