Kansai Electric Power գործարկու ընկերությունը վերագործարկել է «Տակահամա» ատոմակայանի երրորդ ռեակտորը, ինչի մասին հայտնել է Կիոդո գործակալությունը: Ինչպես սպասվում է, հունիսի 7-ին կսկսվի կայուն շղթայական ռեակցիան:

Մայիսի կեսերին վերագործարկվել էր այս նույն կայանի չորրորդ ռեակտորը: Երկու ռեակտորներն էլ աշխատում են ուրանի եւ պլուտոնիումի խառնուրդով, որոնք կորզվում են բանեցված միջուկային վառելիքից:

Այսպիսով, «Տակահամա» ատոմակայանի երրորդ ռեակտորը դարձել է Ճապոնիայում հինգերորդ աշխատող ատոմային ռեակտորը՝ Կագոսիմայի պրեֆեկտուրայում «Սենդայ» ատոմակայանի երկու ռեակտորներից, Էհիմեի պրեֆեկտուրայում «Իկատա» ատոմակայանի մեկ ռեակտորից եւ նույն այդ «Տակահամա» ատոմակայանի՝ մայիսին վերագործարկված չորրորդ ռեակտորից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: