2020 թվականի Օլիմպիական խաղերում կավելանան նոր մարզաձևեր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերում կավելանան աթլետիկայի 4x400 խառը փոխանցումավազք, ինչպես նաև լողի տղամարդկանց 4x100 խառը փոխանցումալող ու ազատ ոճի 800մ մրցում, կանանց ազատ ոճի 1500մ մրցում:
Որպես մարզաձև կավելանան 3x3 բասկետբոլ, խառը մրցումներ ձյուդոյում, սեղանի թենիսում, նետաձգությունում ու տրիատլոնում: Կավելանան նաև կանանց ու տղամարդկանց մրցումներ BMX ձևում, թիմային մրցումներ սուսերամարտում: Ծանրամարտում կհեռացվի քաշային մեկ կարգ: Բռնցքամարտում տղամարդկանց 2 քվոտաներ կփոխանցվեն կանանց: