Եվրոպայի չեմպիոն, սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մրցանակակիր Հարություն Մերդինյանը մտադիր է շարունակել մարզական կարիերան:
Այս մասին նա ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Ալբերտ Ազարյանի անվան մանկապատենական մարզադպրոցում հերթական մարզման ժամանակ.
«Ինձ լավ եմ զգում: Հավաքականի հետ պատրաստվում ենք Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի գավաթին: Առջևում ինչպես միշտ ուսումնամարզական հավաքներն են և միջազգային մրցաշարերը: Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է, աշնանը` աշխարհի: Եթե առողջությունս ու մարզավիճակս թույլ տան, շատ կցանկանայի մասնակցել 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Հուսով եմ՝ Ռիոն իմ վերջին հնարավորությունը չէր »,- ընդգծեց Հարություն Մերդինյանը: