Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանումարզիչները որոշել են այն ըմբիշներին, որոնք կներկայացնեն երկիր Տոկիոյի 32-րդ ամառայինՕլիմպիական խաղերում:
Մարզչական խորհրդի որոշմամբ ամառային 32-րդ Օլիմպիական խաղերինկնախապատրաստվեն 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ 97կգ քաշային կարգում՝ ԱրթուրԱլեքսանյանը։
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին ևկեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը եղել է հեռավոր1964 թվականին:
Մինչ այս Հայաստանն Օլիմպիական խաղերի երեք ուղեգիր ունի: Երկու ուղեգիր նվաճել ենհունահռոմեական ոճի ըմբիշները 77 կգ և 97 կգ քաշային կարգերում, ինչպես նաև մեկ անվանականուղեգիր ունի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնելխաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահիփոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:
Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ ՄայքլՖելփսն է, ով նվաճել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):