Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել Ռուսաստանի ծանրամարտի հավաքականը ամբողջ կազմով զրկել Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Սյս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Որոշումը կայացվել է 2008 թ. և 2012 թ. օլիմպիական խաղերին ռուսաստանցի ծանրորդների դրական դոպինգ թեստերը:

Հիեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն հուլիսի 24-ի գործկոմի նիստում որոշել էր չզրկել Ռուսաստանին օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, իսկ միջազգային ֆեդերացիաներին իրավունք էր վերապահել տարբեր մարզաձևերի մարզիկներին հեռացնել, եթե նրանք խախտել են հակադոպինգային կանոնադրությունը: