Հայաստանցի ձյուդոիստ, 66կգ քաշային Հարություն Դերմիշյանը պարտություն է կրել հարավկորեացի Ռյու Սեուն Քվանից Նանջինի պատանեկան օլիմպիական խաղերի իր առաջին գոտեմարտում:

 

Եվ քանի որ հայ մարզիկի մրցակիցը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ, ապա Դերմիշյանը զրկվել է հետագա մրցապայքարին մասնակցելու իրավունքից:

 

Նանջինի պատանեկան օլիմպիադայում հաջորդը Հայաստանը կներկայացնի մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը: