Դոնեցկի «Մետալուրգը» զրկվել է Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքից:
Նման հայտարարություն է արել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Զադիրանը: «Մետալուրգին» զրկել են առաջիկա երեք տարին Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքից, քանի որ թիմը խախտել է «արդար խաղ»-ի կանոնները' չվճարելով ռումինական «Գլորիային» Մորաեսի համար:
«Այս որոշումը վերջնական է և ենթակա չէ բեկանման»,-ասել է ֆեդերացիայի նախագահ Զադիրանը:
Դոնեցկի «Մետալուրգում» հանդես է գալիս Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Գևորգ Ղազարյանը: