Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 14 մարզիկով:
Տղաների պայքարում Հայաստանը կներկայացնեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը, Արա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Հայկ Հակոբյանը, Ռուբեն Ալեքսանյանը (երկուսն էլ'+ 105 կգ), իսկ կանանց պայքարում' Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը, Քրիստինե Պետրոսյանը (երկուսն էլ' 63 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):
Ծանրամարտի աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Մրցաշարին կմասնակցի 683 մարզիկ' աշխարհի 75 երկրից: