Մարտի 23-ից 28-ը Թուրքիայի Անթալիա քաղաում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարն առաջին խմբում: Մարտի 23-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի և 28-ին՝ Ֆինլանդիայի Մ-17 հավաքականների հետ: Այս մասին գրում է ՀՖՖ-ի կայքը: Այսօր Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Արտակ Օսեյանի գլխավորությամբ, մեկնել է Անթալիա՝ 18 ֆուտբոլիստներով.

Դարպասապահներ
Էրիկ Մելիքսեթյան «Բանանց»
Նարեկ Հովհաննիսյան «Բանանց»

Պաշտպաններ
Ազատ Հարությունյան «Բանանց»
Արսեն Եղիազարյան «Բանանց»
Պերճ Փողիկյան «Փյունիկ»
Կարեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Սուրեն Հարությունյան «Փյունիկ»
Կարեն Մուրադյան Հայաստանի Մ-16 հավաքական
Արտակ Ասատրյան Հայաստանի Մ-16 հավաքական

Կիսապաշտպաններ
Էրիկ Ազիզյան «Փյունիկ»
Արսեն Սարգսյան «Փյունիկ»
Տիգրան Այունց «Բանանց»
Արամ Խամոյան «Բանանց»
Ռաֆայել Միսակյան «Բանանց»

Հարձակվողներ
Մարտին Գրիգորյան «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Ժիրայր Շաղոյան Հայաստանի Մ-16 հավաքական
Գերման Կուրբաշյան «Քյոլն» (Գերմանիա)