ffa.amՍեպտեմբերի 1-ին Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Իսլանդիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հանդիպումը Իսլանդիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռեյկյավիկի «Ֆիլկիսվյոլուր» մարզադաշտում: Խաղի սկզիբը Երևանի ժամանակով ժամը 20:30-ին:

Հայաստանի Մ-21 հավաքականը'գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ մեկնել է Իսլանդիա հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Արթուր Թորոյան, «Բանանց»
Ալբերտ Օհանյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Գրիգոր Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արամ Շախնազարյան, «Բանանց»
Դավիթ Մարիկյան, «Շիրակ»
Վասպուրակ Մինասյան, «Փյունիկ»
Ալեն Համբարձումյան, «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Գագիկ Պողոսյան, «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Ղուկաս Պողոսյան, «Փյունիկ»
Աղվան Պապիկյան, «Ուլիս»
Արամ Լոռեցյան, «Բանանց»
Տիգրան Բարսեղյան, «Միկա»
Գոռ Մալաքյան, «Ալաշկերտ»
Նաիրի Մինասյան, «Բանանց»

Հավաքական հրավիրված Արտյոմ Սիմոնյանը կմիանա թիմին Իսլանդիայում: Սարգիս Բալոյանը մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չի մեկնել թիմի հետ, իսկ Վարդան Պողոսյանը կմիանա թիմին Հայասատանում: