ffa.amԱյսօր առավոտյան Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնել է Էստոնիա, որտեղ կանցկացնի երեք ընկերական հանդիպում: Դեկտեմբերի 16-ին և 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Էստոնիայի ազգային հավաքականի հետ, իսկ դեկտեմբերի 19-ին՝ «Արարատ-ՏՏՈւ» ակումբի հետ:

Սա կլինի ֆուտզալի Հայաստանի հավաքականի վերջին նախապատրաստությունը հունվարի 13-ից 18-ը Շվեդիայում կայանալիք ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ: Հիշեցնենք, որ մեր մրցակիցները կլինեն Իսրայելի, Շվեդիայի և Շոտլանդիայի հավաքականները:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, Էստոնիա է մեկնել հետևյալ կազմով.

Էռնեստ Ակոպով «Իբերիա սթար» (Վրաստան)
Արտակ Պողոսյան «Թալգրիգ»
Հակոբ Լոբասյան ՀՊՏՀ
Արմեն Բաբայան «Թալգրիգ»
Սարո Գալստյան «Թալգրիգ»
Սարո Մարդանյան «Թալգրիգ»
Գրիգոր Կապուկրանյան «Մռավ»
Արման Սահակյան «Մռավ»
Հենրիկ Գրիգորյան «Մռավ»
Անդրանիկ Կարապետյան ՀՊՏՀ
Գուրգեն Խաչատրյան ՀՊՏՀ
Արմեն Ղազարյան «Գյումրի»
Սարգիս Նասիբյան «Yerevan IT»
Տիգրան Գրիգորյան «Yerevan IT»
Անդրանիկ Սարգսյան «Yerevan IT»