32-րդ ամառային օլիմպիական խաղերում, որոնք կկայանան Տոկիոյում 2020 թվականին, Հայաստանն ավելի շատ մարզիկ կունենա, քան Ռիոյի խաղերում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:
«Օլիմպիական խաղերի ավարտից հետո՝ հաջորդ իսկ օրը, մենք սկսում ենք նախապատրաստվել հաջորդ խաղերին և այս անգամն էլ բացառություն չէ: Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում ավելի շատ մարզիկ կունենա, քան Ռիոյում էին: Կներկայանանք նաև նոր մարզաձևերով, որոնցով հանդես չէինք գալիս նախորդ խաղերին: Կընդլայնենք մարզաձևերի աշխարհագրությունը»,- շեշտեց փոխնախարարը: