Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նույնպես այսօր՝ հունիսի 12-ին, մասնակցում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը: Սամվել Ալեքսանյանը նշեց, որ շատ գոհ է քաղաքապետի աշխատանքից՝ մատնացույց անելով քաղաքապետարանի հարակից տարածքը. «Տեսե՛ք, թե ինչպես են բարեկարգել»:
Լրագրողների հարցին՝ արդոք իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկատվությունը, որ դստեր հարսանեկան զգեստի համար 25 հազար ԱՄՆ դոլար են վճարել:
«Էս ի՞նչ եք խոսում, էդ շորը մենք ենք կարել: Նորմալ հարսանիք են արել, ոչ մի ճոխություն չի եղել»:
Դիտարկմանն՝ իսկ արդյոք պատգամավորն իրեն միլիոնատեր համարո՞ւմ է, վերջինս պատասխանեց. «Ես ի՞նչ միլիոնատեր, ինձ որտեղի՞ց էդքան փող»: