«Ես հլը իմ կյանքում ոչ մի անգամ ոչ մի բան չեմ փոխել ու չեմ փոխի»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կհեռանա ՀՀԿ-ից:

Հարցին` եթե իշխանափոխություն լինի, ապա կապիտալը դուրս կտանի՞, Ալեքսանյանն ասաց.

 

«Իմ դեմքից երևում է, որ ես կապիտալ դուրս տանո՞ղ եմ: Էսքան վախտ ես մի հատ թերթի բուդկա ունե՞մ դրսում»

Անդրադառնալով ֆեյսբուքում հայտնված այն մտահոգություններին, որ «Երևան Սիթի»-ի սննդամթերքների մեջ լուծողական դեղորայք կա, Ալեքսանյանն ասաց.

«Դուք հավատու՞մ եք այդ սուտ բաներին: Քեզ եմ հարցնում, դու հավատո՞ւմ ես: Սուտ բաներ է»: