Օրերս լուրեր տարածվեցին, որ ՊԵԿ-ի շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի տարածք:

Ըստ տեղեկությունների՝ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության աշխատակիցներն, առանց անհրաժեշտ հիմնավորումների, առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը:

Հրապարակումների կապակցությամբ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել. ««Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների մասին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում:

Ինչ վերաբերում է «ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք» արտահայտությանը, ապա այն իրականության հետ որևէ աղերս չունի»: