ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2016 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը: 98 էջանոց փաստաթուղթը հրապարակված է կառավարությանն առընթեր Էթիկայի հարցերի գրասենյակի կայքում: Այս մասին գրում է Lenta-ն:
Մասնավորապես, նախագահը 298 մլն դոլարի չափով եկամուտ է ստացել իր գոլֆի ակումբներից, 37.2 մլն դոլար՝ Ֆլորիդայի «Մար ա Լագո» հանգստավայրից, 19.7 մլն դոլար՝ անցյալ տարի Վաշինգտոնում բացված Trump Hotel-ից:
Հաշվետվությունում նշված են 565 ընկերություններ, որոնց ղեկավար պաշտոններից Թրամփը հեռացել է նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ: Թրամփը նաեւ 315 մլն դոլարի պարտքի պարտավորություններ ունի:
Սպիտակ տանը նշել են, որ հաշվետվությունը կամավոր է ներկայացվել, նախագահն իրավունք ունի դա չանել մինչեւ 2018 թվականի մայիս: