ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  կշարունակի պաշտոնավարել նաեւ 2018 թվականից հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

«Իհարկե, ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կմնա։ Ինչպես Կարեն Կարապետյանը, այնպես էլ մեր թիմի անդամները կմնան, բայց երկրի ղեկավարությունը կապված ապագայի հետ կմնա Սերժ Սարգսյանը»,–ասել է Գալուստ Սահակյանը։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, որն այս շաբաթ  ներկայացվելու է Ազգային ժողով, Սահակյանն ասել է, թե այն տարբերվում է նախորդից.  «Կարծում եմ՝ տարբերություններ կլինեն, որովհետեւ կառավարման նոր ձեւ է եւ կարծում եմ՝ եւ տնտեսութան, եւ քաղքականության մեջ անհրաժեշտ է որոշակի փոփոխություն մտցնել, ընդ որում դա ամբողջ քարոզարշավի ժամանակ ասել ենք»։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: