Հարցազրույց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ

 

- Պարոն Թովմասյան, Կոմկուսն ակտիվորեն քարոզում էր Մաքսային միությանն անդամագրվելու գաղափարը նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրմանն էր պատրաստվում: ՀԿԿ-ն բավարարվա՞ծ է նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ:

 

- Այո, մեր կուսակցությունը միակն է, ով մշտապես հանդես է եկել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության օգտին. մեր կարգախոսն է՝ «Հայ ժողովուրդը պետք է հավերժ լինի Ռուսաստանի հետ», ինչն ամրագրվեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված փաստաթղթով: Մենք գտնում ենք, որ դա պատմական և տաղանդավոր փաստաթուղթ է:

 

Սերժ Սարգսյանը սրանով հավերժ կմնա մեր պատմության մեջ, այնպես, ինչպես մնացել են Իսրայել Օրին, Խաչատուր Աբովյանը և մյուս այն հայ մեծերը, ովքեր իրենց ավանդն են ներդրել հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդման գործում: Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը գովերգել են հայ բոլոր մեծ բանաստեղծներն ու մտավորականները: Մասնավորապես, Հովհաննես Թումանյանը ժամանակին գրել է. 

 

 

Մանրամասներն` այստեղ

 

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ