Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ ԵԼՔ դաշինքի պատգամավորների կողմից հնչեցված քննադատություններին. «Մեր ծրագրի մեջ մենք ֆիքսել էինք ձեր քննադատությունները և տվել դրանց լուծումները: Ասում էիք, որ այս ծրագիրը առաջընթացի չէ, այլ տեղը դոմփելու է, շատ դեպքերում էլ կային անգամ անձնական վիրավորանքներ: Պետք է ասեմ, որ, նո՜ւ, նման մոտեցումը ճիշտ չէ»:
Խոսելով Կառավարության թիմի վերաբերյալ հնչող քննադատություններին մասին՝ վարչապետը նշեց, որ իր թիմում կան մարդիկ, ովքեր երկրին ծառայելու և լավ գործեր անելու պատրաստակամություն ունեն:
Կառավարության այս ծրագիրը վարչապետը որակեց պրոֆեսիոնալ ծրագիր և հավելեց, որ իրենք բաց են բոլորի հետ համատեղ աշխատելու համար: Կառավարության թիմն ունի համագործակցության կարիք և ուզում եմ կոչ անել, որ յուրաքանչյուրը քվեարկելուց առաջ մեր ծրագիրն իր միջով անցկացնի:
Բոլորին շնորհակալություն և լավ տրամադրություն:
Վարչապետի ելույթից հետո Կառավարության ծրագիրը դրվեց քվեարկության.
Կողմ 64
Դեմ 29
Ձեռնպահ 0:
Դահլիճը ծափահարեց: