Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց կառավարության ծրագիրը:
Ավելի վաղ քառյակը հայտարարեց, որ չի մասնակցի ծրագրի քվեարկությանը, նույն հայտարարությամբ հանդես էր եկել նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ ինքը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու համար և կառավարության ծրագրին քվեարկելու է կողմ:
Ծրագիրն ընդունվեց կողմ 70, դեմ 0, ձեռնպահ' 2 ձայների հարաբերակցությամբ: