ԱՄՆ Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ուենցել, որի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ. մեկ տուժած գտնվում է ծայրահեղ վիճակում: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են Լիթլ Ռոք քաղաքի Power Lounge ակումբի մոտ տեղական ժամանակով ժամը 02:30-ին՝ հրաձգության մասին հաղորդագրություններ ստանալուց հետո:
Ոստիկանների կարծիքով՝ միջադեպը տեղի է ունեցել վեճի արդյունքում և կապված չէ ահաբեկչության հետ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ամենաերիտասարդ տուժածը 16 տարեկան է: