ԱՄՆ Չիկագո քաղաքի հիվանդանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Զոհվածների թվում են  բժիշկն ու բուժհաստատության ևս մեկ աշխատակից, ոստիկանության 1 սպա, հաղորդում է RenTV-ն՝ հղում անելով ABC7 հեռուստաալիքին:

Ըստ նախնական տվյալների՝ կասկածյալը վիճել է նախկին հարսնացուի հետ, ով աշխատում էր հիվանդանոցում։ Կասկածյալը կրակել է հարսնացուի վրա, այնուհետև սկսել է կրակել հիվանդանոցի այցելուների վրա։ 

Ըստ աղբյուրի՝ ևս երկու կին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։