ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 2-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացել, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղու» 190-րդ կմ-ին՝ Վարդենիս-Զոդ հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է երկաթգծում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությու! նը:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: