Lydian International ընկերությունը Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրում շինարարական աշխատանքները շարունակելու համար Orion and Resource Capital հիմնադրամից 25 միլիոն դոլար վարկ կստանա: Այս մասին հայտնում է proactiveinvestors.com-ը:
Առաջին ֆինանսավորումն ընկերությունը կստանա անմիջապես, իսկ երկրորդը՝ ևս 25 միլիոն դոլարի չափով, այս տարվա օգոստոսին:
Lydian International-ը պլանավորում է Ամուլսարում ոսկու առաջին արտադրությունը սկսել 2018թ. կեսերին: «Մենք շատ գոհ ենք, որ այս ֆինանսավորումը ստանում ենք շինարարության թեժ պահին»,- ասել է Lydian International ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Ստեվենսոնը: