ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է արցախա-ադրբեջանական շփման գիծ, եղել ադրբեջանական Ալխանլի գյուղում: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Կասպրշիկը զինվորականների ուղեկցությամբ ուսումնասիրել է դեպքի վայրը:
Նրա այցը պայմանավորված է եղել հրթիռակոծություն. հիշեցնենք, որ ադրբեջանական ուժերը հուլիսի 4-ին կրակ էին բացել TR-107 հրթիռային կայանքից: Հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմել՝ վնաս հասցնելով ադրբեջանական կրակակետին: