ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ժամկետայինզինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործովպարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Ժամկետային զինծառայող Վ.Վիրաբյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներն ստացել է 15.10.2016թ.՝ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս։

Նախնական քննությամբ պարզվել է, որ զինծառայողի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ զինծառայող, ով ընդգրկված է եղել նույն հերթափոխում։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողների միջև վիճաբանություն էառաջացել՝ մարտական ծառայության ընթացքում քնելու և այդ մասին վերադասին տեղեկացնելու համար, որի ժամանակ ծառայակիցը կրակահերթ է արձակել Վ.Վիրաբյանի ուղղությամբ իրեն ամրակցված ինքնաձիգից՝ դեմքի և կրծքավանդակի շրջանում պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Բացի այդ, քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ քրեականօրենսգրքով նախատեսված հանցագործության այլ դեպքեր ևս։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել երկու ժամկետային զինծառայողի.նռնակաձիգի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 38-363 հոդվածի 3-րդ մասիհատկանիշներով և նրա նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ նույն ջոկի ավագ հրաձիգին՝ ՀՀքրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 363-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնողդատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե