ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Բերդ քաղաքի բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` որպես մեղադրյալ է ներգրավվել Տավուշի մարզի 29-ամյա բնակիչը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հուլիսի 5-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է «Միջիաղբյուր» կոչվող պուրակի մոտ կայանված ավտոմեքենայի մեջ, բավարար ապացույցներ ձեռք բերվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով նույն մարզի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին:
Քննիչը հուլիսի 11-ին որոշում է կայացրել` 29-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետախուզվում է Բերդում սպանություն կատարած անձը
17:44 - 12.Հուլիս.2017
Առաջարկում ենք նաև
12/12/23 18:33
Սպանություն Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում․ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է
04/06/21 13:41
Աբովյան փողոցում սպանություն կատարած անձը 23-ամյա Ալեքսանդր Բուզմառևն է. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
13/07/17 14:00
Բերդում սպանություն կատարած տղամարդը հայնաբերվել է Երևանում
20/04/21 10:45
Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
24/05/20 17:53
Տաթեւիկ Ռեւազյանի հասցեին վիրավորական գրառում կատարած անձը հրավիրվել է Ոստիկանություն
13/02/20 11:08
Ուշադրություն. հայտարարվել է հետախուզում սպանություն կատարած Դավիթ Դավթյանի նկատմամբ (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան