ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 19-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում քաղաքացին ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Մինչ փրկարարները հասել են կանչի վայր՝ 1989 թ. ծնված Ա. Գ.-ն ջրից դուրս է բերվել տեղի ուժերով: