Ինչպես փոխանցում է AFP-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոն կատարած այցելության ժամանակ հայտարարել է․ ««Իսլամական պետությունը» պարտություն է կրում: Մենք հաջողություններ ունենք ԻՊ-ի դեմ պայքարում։ Այն արագ կորցնում է իր դիրքերը»։
ԱՄՆ նախագահ Պենտագոն էր ժամանել ՊՆ-ի ղեկավարության հետ ճեպազրույց անցկացնելու համար։ Սակայն հանդիպումն անել է դռնփակ։
Ենթադրվում է՝ դրա գլխավոր թեմաներն են դառնալու Աֆղանստանում ռազմական կոնտինգենտի թվաքանակն ու ԻՊ-ի զինյալների ոչնչացնելուն ուղղված գործողությունները։
Նշենք նաև, որ Պենտագոնում Դոնալդ Թրամփը մտադիր էր հանդիպել զինծառայողների հետ։